Փաթիլ

Ձմեռ է: Ճերմակ ու քնքուշ փաթիլները, նազանքով պտտվելով, ճախրում են օդում: Հետո ճոճվելով իջնում են գետնին ու տանիքներին՝ շուրջբոլորը ծածկելով սպիտակ շղարշով: Ձյան փաթիլները քեզ տանում են դեպի խաղաղ ու լուսավոր հեքիաթ, որտեղից չես ուզում այլևս վերադառնալ:

Թողնել մեկնաբանություն